Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Շատ է զարմանալի ազգիս անտարբերությունը. Հռիփսիմե Հովհաննիսյան

Շատ է զարմանալի ազգիս անտարբերությունը. Հռիփսիմե Հովհաննիսյան
06.08.2022 | 12:22

Եկանք հասանք աշխարհի պոչին, երբ այն վերաձևման մեջ է, և մեծ տերությունների անմարդկային կռիվն է սա։ Այս ֆոնին` մերը հեծանիվն է, այն էլ՝ երեք ակներով։
Թռիչքային ներկա ընթացքի մեջ` խժդժությունների պարկում, մեր ազգային ասեղն ենք որոնում, որ ի՞նչ անենք։


Ամեն բան հասկանալի է՝ և՛ սցենարը, և՛ խաղացողների շախմատաքայլերը, և՛ համաշխարհային խելագարությունը։
Մենք այն որբն ենք, ում գլուխը շոյում են շատերը, բայց հացը ժլատների ձեռքում է, փականի տակ։
Պարզ է, հասկանալի երևույթների արագընթացությունը, որպես մի բաժակ ջրի տեսանելիություն, բայց շատ է զարմանալի ազգիս անտարբերությունը, երբեմնի ողջախոհության կորուստը, դիվանագիտական և հայրենանվեր մղումները, որոնք համարում եմ հայի գենի վերափոխման մետամորֆոզ, անսովոր պատվաստ։


Ինչպե՞ս կարելի է ներել պատերազմը տանուլ տված, երկրի դարպասները բաց թողած մեկին, ում զենքը մնում են ահաբեկչությունը, մատնագրությունը, ուժային կառույցները,
սպառնալիքը, թշնամուն բարեկամական ձեռք մեկնելու մղումը, նաև հայտարարվածը, որ պատերազմը կարող էր և չլինել, իսկ նոր զոհերի անունները ցուցակագրվում են։
Նա դեռ ներվում է «փրկչի» դերակատարության ձևախաղերով։ Կախարդվածության այս ինքնասպան մոգականությունը, նման անլուծելի գլուխկոտրուկը ինձ համար մնում է հարցերի հարցը, երբ համակիրներ նա դեռ ունի ու աներեր աթոռ։
Հազար անգամ պիտի կրկնեմ` այո՛, չեմ հասկանում։

Դիտվել է՝ 12334

Մեկնաբանություններ